Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր քջում գրել է.
«Լսեցի Նիկոլ Փաշինյանի անդրադարձը Ալիևի հետ հանդիպման մասին:
Ակնհայտ է, որ Փաշինյանը խուսափեց հիմնական հարցերից և խորացրեց առկա անհանգստությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի շուրջ:
Չեմ հավատում, որ այդքանով սահմանափակվել է քննարկման օրակարգը: Տեսանելի է, որ վարչապետը բանակցային գործընթացում հայկական դիրքերը մցնում է փակուղի, հետևողականորեն քանդում է մեր նախկին բանակցային ամուր ռազմավարությունը, փոխարենը ոչ մի առավել կենսունակ ու հայանպաստ դիրքավորում չստեղծելով:
Ավելի լավ է լռեր»...
Հմայակ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց «ցածր աշխատավարձերը»՝ ըստ Լ. Մակունցի։
ՀՀ նախագահ՝ 1 մլն 322 հզր 800 դրամ:
ՀՀ վարչապետ 1 մլն 256 հզր 660 դրամ:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ՝ 1 մլն 190 հզր 520 դրամ:
Սահմանադրական դատարանի նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ու առաջին փոխվարչապետ ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 58 հզր 240 դրամ: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար ու փոխվարչապետներ 1 մլն 25 հզր 170 դրամ: Մարդու իրավունքների պաշտպան, Գլխավոր դատախազ, Վճռաբեկ դատարանի նախագահ , Հաշվեքննիչ պալատի նախագահ – 992 հզր 100 դրամ: Ազգային ժողովի նախագահի տեղակալ՝ 925 հզր 960 դրամ: Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ, վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար – 793 հզր 680 դրամ: Նախարարները, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահը, Պետական վերահսկողության ծառայության ղեկավարը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, ՍԴ դատավորը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը, Հատուկ քննչական ծառայության պետը, Բարձրագույն դատական խորհրդի անդամը, Քննչական կոմիտեի նախագահը ամսական ստանում են 793 հզր 680 դրամ։ ԱԺ պատգամավորը, մարզպետը, Քրեակատարողական ծառայության պետը, Փրկարար ծառայության տնօրենը, Ոստիկանության պետի առաջին տեղակալը, Վարչական և Առաջին ատյանի դատարանների դատավորները ստանում են 661 հզր 400 դրամ»։
Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀաբՌգածների փոխատեղումից հաբռգածությունը չի վերանում՝ ընդամենը կերպարանափոխվում է, նույնիսկ ավելի լկտիանում և նոր ձևեր ընդունում… Այն ինչ կատարվում է Երևանի փողոցներում, այլ անուն տալ չի կարելի, եթե ոչ հաբռգածների խրախճանք… ՃԵԿ խախտումներն ավելացել են, դարձել լկտի ու ամենուր…Սկսել են կանգնել մայթերին, քշել մայթերով, փորձել ոչ ուղղահայաց, խաչմերուկներին մոտ կամ երկշարք, նույնիսկ եռաշարք կանգառներ կատարել, սլանալ սարսափելի արագությամբ, օրը ցերեկով մեքենաներ ջարդուխուրդ անել և օդ կրակել, ԱԺ պատգամավորի մեքենայի ապակին ջարդել: Եվ շատերին թվում է, որ իրենց կարելի է, որ իրենք թավշիստ են, սիգնալիստ, քայլող, ճանապարհ փակող և լումա ունեն իրավիճակի համար… Դե իսկ տաքսիստների և երթուղայինների մասին էլ չեմ խոսում… Իսկ ոստիկանությունը՝ խեղճացվաճ օպերլիազորն ու ՃՈ տեսուչն անում են այն ինչ կարողանում են, ինչ հասցնում են ՝ վախվորած ու տագնապով… Հիշեցնեմ «Պեպո» ֆիլմից մի դրվագ՝ շուկայում, երբ ձմերուկ վաճառող կինտոն ասում է. Три копейки даешь, духовой оркестр хочешь?... Լավ, ցածր վարձատրությունը, նյութականը դնենք մի կողմ… Ոստիկանությունում համակարգային, կառուցվածքային, աշխատանքային մոտեցման, նոր մեթոդների կիրառման և արդյունավետ փոփոխությունները դարձել են օրախնդիր… Միջազգային փորձն է պետք ուսումնասիրել և գտնել օպտիմալ տարբերակ, այլապես եղած լավագույն աշխատողներին էլ կկորցնենք կամ կսարքենք անողնաշար և ամուլ կառույց: Ինչպես կասեր «դասականը». իներցիայով են աշխատում»...
Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ, մուննաթի իր բաժինը բոլորիս տրամադրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Նա մեզ հայտնեց, որ իրենք առանց հանգստյան օրերի, օրական 12-14 ժամ աշխատում են, ակնարկելով, որ մենք այդ մեծահոգի մարդկանց սխրանքն անտեսում ենք ու կակոյնիբուծ պարգևավճարներ ենք քննարկում: Այսինքն մենք փոխանակ գոհ լինենք, որ իրենք առհասարակ գործի են գնում, հլը մի բան էլ բողոքում ենք:
Դեբիլների ապստամբության առաջամարտիկները բնականաբար մի պարզ բան չեն կարում հասկանան: Եթե իրենց այդ 12-14 ժամ «չարչարանքի» արդյունքում ՈՐևԷ դրական արդյունք լիներ, մարդիկ նորմալ կնայեին պարգևավճարներին, որտև պարգևավճարը հենց դրա համար է՝ արդյունքն ապահոված մարդուն խրախուսելու համար է: Մինչդեռ կես միլիոնից ավել փող ստացող «խեղճ» մարզպետների աշխատանքը չի գնահատվել՝ նույնիսկ նախկինում հաստատված հստակ ցուցանիշներով: Պարզապես չի գնահատվել: Որտև գնահատելու ՈՐևԷ բան չկա: Չկա ոլորտ, որտեղ կտրուկ հետընթաց չի արձանագրվել: Որ կարենային վիճվարչությունը փակել, դա էլ կանեին:
Իսկ գլոբալ առումով խնդիրը նրանում է, որ էս «հանճարները» մնացել են իրենց իսկ քարոզչության տակ: Իրենք անկեղծ հավատում են, որ ոչ թե օտարերկրյա գործակալների կողմից տապալված սահմանադրական կարգի շահառուներն են, այլ փայլուն, ազգանվեր հեղափոխականներ: Մեկ մեկ երբ մտածում եմ, թե սրանց վերջն ինչ ա լինելու, նույնիսկ մեղքս գալիս են, բայց դա շատ ակնթարթային է լինում...
Հ.Գ. միակ բանը, որ դուք ֆիզիկապես կարող եք 12-14 ժամ անել դա ֆեյքերով մարդկանց ստատուսների տակ քֆուրներ գրելն է։ Ուրիշ բանի ունակ չեք դուք: Հանգիստ նստեք տեղներդ մինչև ձեր հերթը գա»:
#դեբիլների_ապստամբություն #ամենա_արդար_բանը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը