22 01 2019

Պատգամավոր դարձած փաստաբանները

Պատգամավոր դարձած փաստաբանները

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 21.01.2019 թվականի նիստում պատգամավորի ներկայացուցչական մանդատ ստացած վերոնշյալ փաստաբանների փաստաբանական գործունեության արտոնագրերի գործողությունը կասեցվել է: Այս մասին հայտնում են ՓԲ մամուլի ծառայությունից:

Փաստաբաններ Նիկոլայ Յուրիի Բաղդասարյանը (արտոնագիր № 95), Հերիքնազ Սարգսի Տիգրանյանը (արտոնագիր № 618), Աննա Սամվելի Կարապետյանը (արտոնագիր № 2091) Սուրեն Սամվելի Գրիգորյանը (արտոնագիր № 2037), Արթուր Ռազմիկի Դավթյանը (արտոնագիր № 391), Էդմոն Հրաչիկի Մարուքյանը (արտոնագիր № 788) և Տարոն Վարդանի Սիմոնյանը (արտոնագիր № 1092) Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 09.12.2018թ. արտահերթ ընտրություններում համապատասխան տարածքային և համապետական ընտրական ցուցակներով ընտրվել են 7-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 04.01.2019թ. թիվ 1 արձանագրության համաձայն գրանցվել են որպես ՀՀ ազգային ժողովի պատգամավոր և ստացել են մանդատ:

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 21.01.2019 թվականի նիստում պատգամավորի ներկայացուցչական մանդատ ստացած վերոնշյալ փաստաբանների փաստաբանական գործունեության արտոնագրերի գործողությունը կասեցվել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, համաձայն որի՝ Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվում է, եթե փաստաբանն ընտրվել է պետական ընտրովի մարմիններում, համայնքի ղեկավարի կամ ավագանու պաշտոնում` իր լիազորությունների ժամկետով:

Նշված անձանց փաստաբանական գործունեության արտոնագրերի գործողությունը կասեցվել է Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների ժամկետով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ