Դեռևս հայտնի չէ, թե երբ տեղի կունենա ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովը: Tert.am-ի հետ զրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովն ասել է, որ ՀԱՊԿ-ում նախագահող երկիր է Ղրղզստանը, և որպես ընդունող կողմ՝ նրանք պետք է հանդես գան հերթական գագաթնաժողովն անցկացնելու օրվա առաջարկով:
«Դեռևս գագաթնաժողովի անցկացման օրը որոշված չէ: Ղրղզստանի առաջարկից հետո այն կքննարկվի ՀԱՊԿ-ում, կհամաձայնեցվի ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ և կկայացվի որոշում»,- նշել է Վալերի Սեմերիկովը:
Հարցին՝ այդ գագաթաժողովո՞ւմ է որոշվելու, թե ով կլինի Կազմակերպության գլխավոր քարտուղարը, Վալերի Սեմերիկովն այսպես է պատասխանել․ «Այդ հարցը կարող է լուծվել ավելի շուտ, քան գագաթնաժողովը կլինի: Այս հարցի լուծման տարբեր եղանակներ կան: Ընթացակարգերից մեկն այն է, որ ՀԱՊԿ նախագահները կարող են հանդիպել ու անցկացնել նիստ»:
Հարցին, թե մինչև հաջորդ նիստը կնշանակվի՞ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, հնարավո՞ր է Կազմակերպությունը արտահերթ որոշում կայացնի, նա պատասխանել է որ նման ինֆորմացիա չունի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը