16 01 2019

Պատգամավորն ուզում է ծովային օրենսդրություն նախաձեռնել



ՀՀ տրանսպորտի և կապի նախկին փոխնախարար Արմեն Փամբուխչյանը Ազգային Ժողովում արդեն մասնակցել է տրանսպրտի ոլորտին առնչվող բոլոր քննարկումներին: Այս մասին iravaban.net-ի հետ զրույցում ասել է նա՝ ավելացնելով, որ ուզում է խորհրդարանում նախաձեռնել ծովային օրենսդրություն:

Հարցին, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ծովային օրենսդրությունը պատգամավորը մանրամասնել է. «Հայաստանը ՄԱԿ-ի կոնվենցիայով միացված է ծովային իրավունքին, այսինքն, մենք որպես ուղիղ ելք չունեցող երկիր դեպի ծով, ՄԱԿ-ի կոնվենցիայով իրավունք ունենք օգտագործել 3-րդ երկրի տարածքը և ունենալ մեր նավերը, որոնք գրանցված կլինեն Հայաստանում և կունենան հայկական դրոշ: Բայց դա մի փոքր երկար աշխատանք է, կոնվենցիայից բխող մի քանի այլ ենթաակտերի պետք է միանալ, բայց մենք դեռ չունենք նաև օրենսդրությունը»:

Պատգամավորը նշել է, որ ինքը մտադիր է նախաձեռնել և վարչությանը ներկայացնել այդ օրենսդրությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ