15 01 2019

Կառավարության դուռն այլևս ժողովրդինը չէ․ Politik.am

Կառավարության դուռն այլևս ժողովրդինը չէ․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Ազգային Ժողովի ընտրություններն արդեն պատմություն են: Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը բացարձակ մեծամասնություն է, և հետևաբար, վարչապետ Փաշինյանը այլևս կարիք չունի ձևականությունների: Հիմա արդեն Փաշինյանը չի խոսում ժողովրդի իշխանությունից: Ամիսներ առաջ, երբ ցուցարարները փորձել էին կոտրել կառավարության  մուտքի դուռը, ի պատասխան լրագրողների հարցերի, Փաշինյանն ասել էր.«Լավ են անում, իրենց դուռն , կոտրում են»: Հիմա արդեն այս մտածողությունը արդիական չէ:

Փաշինյանը, այսօր ուղիղ եթերում անդրադառնալով Էջմիածնում տեղի ունեցող զարգացումներին և Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ իրականացվող ակցիաներին, որի կազմակերպիչները սպառնում են փակել փողոցներն ու ճանապարհները, ասաց.«Դուք չե՛ք փակելու, որովհետև դուք դրա լիազորությունը չունեք, և ժողովրդից էլ չեք ստացել այդ լիազորությունը, որովհետև ժողովուրդն իր իշխանությանն ընտրել է, և այդ իշխանության լիազորությունն է նաև ապահովել ճանապարհների անցանելիությունը: Եվ նրանք, ովքեր փակում են ճանապարհներ, առնվազն հետևողական, ես ուզում եմ հասկանալ, որ ինչ-որ հարցի վրա ուշադրություն են ուզում հրավիրել»:

Փաշինյանը, փաստորեն, արձանագրեց, որ նախկին ժամանակներն անցել են, և «կառավարության դուռը, այլևս քաղաքացիներինը չէ», հետևաբար բոլորը պետք է «հանգիստ նստեն տեղները»: Վարչապետի այս հայտարարությունից հետո ոստիկանությունը ամենայն հավանականությամբ ուժային գործողություններ կիրականացնի և թույլ չի տա բողոքավոր զանգվածին ճանապարհներ փակել:

Հայաստանում այլևս իրողություն է փոխվել, և գործող իշխանությունները նախկինների նման պայքարելու են իրենց ընդդիմադիր զանգվածի բողոքի ակցիաների դեմ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ