Եթե փաստաբանի մեքենայի վրա թքողը չձերբակալվի եւ օրենքի ողջ խստությամբ չպատժվի, ապա դա նշանակում է, որ ապրիլին տեղի ունեցած գործընթացը ոչ թե իշխանափոխություն էր, այլ ակցիա ընդդեմ պետականության: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Պետությունը եւ օրենքը նույնական հասկացություններ են: Եթե չկա օրենք, չկա եւ պետություն:
Դատական պրոցեսը պետության հիմնաքարային գործընթացն է:
Թքել այդ գործընթացի դերակատարների վրա, նշանակում է թքել պետության վրա: Դա պետություն հասկացության դեմ կատարված հրապարակայիn-ցուցադրական ակցիա է:
Եթե փաստաբանի մեքենայի վրա թքողը չձերբակալվի եւ օրենքի ողջ խստությամբ չպատժվի, ապա դա նշանակում է, որ ապրիլին տեղի ունեցած գործընթացը ոչ թե իշխանափոխություն էր, այլ ակցիա ընդդեմ պետականության:
Սպասենք եւ տեսնենք, արդյոք Հայաստան կա իշխանություն, որը կատարում է իր հիմնական գործառույթը, թե ոչ: Եթե չկա, ապա պետք է պետության վերականգնման շարժում սկսել»,-գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը