Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը երկրի նախագահ Իլհամ Ալիևին է ցուցադրել իսրայելական Elbit Systems ընկերության արտադրության Sky Striker հարվածային անօդաչու թռչող սարքերը, գրում է minval.az-ը:
Sky Striker-ը նախատեսված է մեծ հեռավորության վրա հակառակորդին մարտավարական հարվածներ հասցնելու համար: Անօդաչուն զինված է 5 կամ 10 կգ կշռող մարտագլխիկով, թռիչքի առավելագույն տևողությունը 2 ժամ է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը