ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Հունվարի 7-ը հանգուցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց։ Սա այն օրն է, երբ պետք է ոգեկոչել ազգի մեծ նահատակներին՝ նրանց, ովքեր ամենաթանկը՝ իրենց կյանքն են մարտիրոսել վասն հավատո եւ վասն հայրենյաց:
Մեր օրերում բարոյալքման ախտը լուրջ սպառնալիք է ազգային-ավանդական-քրիստոնեական արժեհամակարգի գոյությանը:
Այսօր հետեւողականորեն եւ ծրագրված փորձ է արվում ջարդել հայ ժողովրդի գոյության հոգեւոր-մշակութային ողնաշարը՝ հեղինակազրկելով ազգային կառույցները, նվաստացնելով պատմական հերոսական իրադարձությունները եւ ջնջելով ինստիտուցիոնալ հիշողությունը:
Այս ամենը փաթեթավորվում եւ քողարկվում է «մոդայիկ» ձեւակերպումներով ու կեղծ «մարդասիրական» գաղափարներով: Բանը հասել է նրան, որ բաց տեքստով մեզ կոչ են անում հրաժարվել կարծրատիպերից, քանդել այդ կարծրատիպերը:
Ռազմավարական պաշտոններ զբաղեցնող անձինք հայրենասիրությունը կենաց են որակում, պատմությունն էլ՝ ոչ էական առարկա:
Դժվար ժամանակներ ենք ապրում: Բայց սա էլ կանցնի, համոզված եմ: Որովհետեւ Վարդանանց պատերազմից մինչեւ Արցախյան գոյամարտ, Ապրիլյան պատերազմ ազգի գոյության շարունակականության գինը շատ թանկ է եղել։
Եւ մամոնան ու առանց իզմերի գոյությունը դատապարտված է, երբ նժարի վրա հավիտենականն է՝ Աստված եւ հայրենիք:
Լույս շիրիմներիդ եւ խաղաղություն հոգիներիդ, տղերք»։
Քաղաքագետ Արթուր Ղազինյանը գրում է․
«Ղազախստանում պետական մակարդակով հրահրվում են հակահայկական տրամադրություններ։
Համացանցում հայտնվել են ապացույցներ, որ միջադեպի օրը սպանության մեջ կասկածվել են ադրբեջանցիներ, որոնց, սակայն, հետագայում փոխարինել են հայերով։
Ներկայում Կարագանդայում ընթանում են հակահայկական ցույցեր և վտանգված է տեղի հայ համայնքի անվտանգությունը։
ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը կոչ եմ անում անհապաղ միջամտել գործընթացին՝ պետական պաշտպանեւթյան տակ վերցնելով Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչներին։
Հայաստանի Հանրապետությունը պետք է երաշխավորի աշխարհի բոլոր ծայրերում բնակվող և աշխատող հայերի անվտանգությունն ու պաշտպանությունը»։
Վահան Բաբայանը գրում է․
«Ասում էին Սերժ Սարգսյանն է մեղավոր, որ գազը թանկ է, վարկերի տոկոսները բարձր են, աշխատատեղ չկա, ավիատոմսերը թանկ են, հացը չի էժանանում, տեսախցիկները, կարմիր գծերը, հանցագործությունների քանակը ,նույնիսկ գիշերային սալյուտները:
Հիմա ինչի՞ գազը չի էժանանում, վարկերի տոկոսները իջե՞լ են, թե՞ հացի գինն է իջել չգիտենք:
Ասեմ ավելին, քաղաքը զիբիլի մեջ է, գները գնալով թանկանում են, գազը ոչ թե իջավ, այլ թանկացավ,ռեստորանները փակվում են, հարկերը ավելանում:
Սա է իրական պատկերը ուզեք, թե չուզեք»։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Թույլ, անսկզբունքային, պոպուլիստ և ապաքաղաքական իշխանության հետևանքով առաջանում է անորոշության և անկառավարելիության հանրային զգացողություն, որը հանգեցնում է ուժեղ ձեռքի և կարգ ու կանոն հաստատելու հանրային պահանջին:
Սա մարդության պատմության օրինաչափությունն է: Հետաքրքիր կլինի հետևել և տեսնել, թե այդ օրինաչափությունները մեզ մոտ աշխատում են, թե ոչ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը