Anonymous-ի ցանցահենները փաստաթղթերի նոր շարք են հրապարակել Հայաստանում բրիտանական Integrity Initiative պետծրագրի գործունեության մասին, ներառյալ հրապարակումների ժամանակացույցը, շփումների ցանկը, ոչ լոյալ լրագրողների ցուցակը, վճարային փաստաթղթերը: Այս մասին գրում է РИА Новости-ն։
Փաստաթղթերը վերաբերում են, մասնավորապես, Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի, նախկին ԽՍՀՄ երկրներում և Մերձավոր Արևելքում՝ ներառյալ Սիրիայում տիրող իրավիճակի լուսաբանմանը:
Ցանցահենները հրապարակել են նոր փաստաթղթեր եւ վճարային հաշիվներ, որոնք նրանք անվանել են բրիտանացի հարկատուների հաշվին Integrity Initiative-ի կողմից Լեյբորիստական կուսակցության եւ նրա առաջնորդի, RT հեռուստաալիքի գործունեության, ինչպես նաեւ Ռուսաստանի հարեւան երկրներում Լոնդոնի աշխատանքի վերլուծության վկայություններ։
Ցանցահենների հրապարակած փաստաթղթերը ներառում են տարածաշրջանում 2016թ. «Պետական կառավարման ինստիտուտի» գործողությունների ինքնատիպ ժամանակացույցը՝ ԶԼՄ-ում Ռուսաստանի ազդեցության եւ «աշխարհում նրա բացասական դերի» մասին հրապարակումների ցուցակով, ինչպես նաեւ ոմն Էդուարդ Աբրահամյանի գիտական հոդվածը («Մոսկվան զգուշանում է, որ հայկական «թավշյա հեղափոխությունը» կարող է թուլացնել իր ազդեցությունը Երեւանում» վերնագրով) Հայաստանում բողոքների վերաբերյալ։ Կցված է նաեւ փաստաթուղթ այդ նույն հետազոտողի անունով կատարված վճարի (265 ֆունտ) մասին, որը մի ինչ-որ «լսարանի» տեղեկացրել էր Հայաստանում ներքին եւ արտաքին ընթացիկ իրավիճակի մասին։
Եվս մեկ փաստաթուղթ պարունակում է հաշվետվություն Հայաստանում բողոքների լուսաբանման մասին, որտեղ ցույց է տրված, որ նախագծի աշխատողները շետադրել են «Ռուսաստանի բացասական դերը», ընդ որում՝ հրապարակումների մեկնաբանություններում կշտամբվում են այն լրագրողները, ովքեր բողոքները լուսաբանելիս ռուսամետ դիրքորոշում են ունեցել։
«Ներկայացված է նաեւ Հայաստանում «ակտիվիստների» ցուցակը, որոնք առաջ են մղում Ռուսաստանի շահերը, քարոզում են Ռուսաստանի «պաշտոնական դիրքորոշումը եւ մտադրությունները՝ միաժամանակ ներկայանալով որպես «վերլուծաբաններ», «փորձագետներ», «քաղաքագետներ»,- գրում է պարբերականը։
2018թ.-ի նոյեմբերին հաքերները վանգամ հրապարակել էին բրիտանական Պետական կառավարման ինստիտուտի Integrity Initiative պետծրագրի գործունեության վերաբերյալ փաստաթղթեր, որոնք, ըստ հաքերների, կարող են օգտագործվել Մեծ Բրիտանիայի կողմից եվրոպական երկրների ներքին գործերին միջամտելու և Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմ վարելու նպատակով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը