29 12 2018

Իշխանություններն օգնեցին ապացուցել, որ սա քաղաքական հետապնդում է. Վիկտոր Սողոմոնյան



Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 28-ին հետաձգվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդության քննարկումը: Այն կշարունակվի արդեն հաջորդ տարի՝ հունվարի 9-ին: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը հայտարարեց, որ սա արհեստական ձգձում է և քննիչի կողմից դիրքի չարաշահում:

«Ստացվում է, որ մեր քննչական մարմինները խիստ զբաղված են և աշխատանքային ժամերից դուրս երբեք նիստերին չեն մասնակցում: Բոլորս էլ ունենք անձնական գործեր՝ նոր տարի է առևտուր պետք է անել և այլն, բայց կալանքի միջնորդությունները շարունակվում են մինչև նիստի ավարտը, աշխատանքային ժամի հետ կապված չեն»- ասաց նա:

Կատարվածին մեզ հետ զրույցում անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ