Դեկտեմբերի 28-ի երեկոյան Երևանում տեղի է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Արցախի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ և ԱՀ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ամփոփել են 2018 թվականի արդյունքները և հատուկ անդրադարձ կատարել 2019 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման խնդիրներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը