Պատգամավորի մանդատից հրաժարվելու եւ ինքնաբացարկ հայտնելու դիմում այս պահին ներկայացրել են «Իմ քայլը» դաշինքից։ Այս մասին NEWS.am–ին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Իմ քայլից» դիմում է ներկայացրել 18 թեկնածու։
Մյուս երկու ուժերից ինքնաբացարկի դիմումներ դեռեւս չկան։ Ինքնաբացարկի եւ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմումներ թեկնածուները կարող են ներկայացնել մինչեւ հունվարի 4–ը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը