27 12 2018

Օպտիմալացվող նախարարությունները և անորոշության մեջ հայտնված աշխատակիցները. 168․am

Օպտիմալացվող նախարարությունները և անորոշության մեջ հայտնված աշխատակիցները. 168․am

168.am-ը գրում է․ «Նախարարությունների օպտիմալացման հետևանքով քանի՞ մարդ կմնա առանց աշխատանքի և կհամալրի գործազուրկների շարքերը. այս հարցի պատասխանը 168.am-ը փորձեց ճշտել կրճատվող նախարարություններից, քանի որ արդեն շրջանառվում է, որ օպտիմալացման արդյունքում 50-55 հազար մարդ կմնա առանց աշխատանքի։

Այս պահին դեռևս որևէ խոսք չկա, թե պետությունն այդ մարդկանց համար ի՞նչ առաջարկ ունի, ի՞նչ է պատրաստվում անել նրանց համար։

Այդուհանդերձ, օպտիմալացման տակ գտնվող նախարարությունների աշխատակիցները գտնվում են անորոշության մեջ, չնայած շարունակում են աշխատել, սակայն ամեն վայրկյան սպասում են, որ իրենց կասեն, որպեսզի հավաքեն իրերը։

Այսպիսով՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախարարությունների թվի կրճատման որոշման նախագիծը դեռևս քննարկման փուլում է, այդ պատճառով էլ որևէ հստակ պատասխան տալ հնարավոր չէ.

«ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն աշխատում է բնականոն ռեժիմով, հաստիքների հնարավոր կրճատումների և աշխատակիցների թվի մասին հայտնի կդառնա համապատասխան իրավական ակտի ընդունումից հետո»,- նշեց Ռ. Եգանյանը։

Մշակույթի նախարարությունում նույնպես չգիտեն, թե օպտիմալացման հետևանքով քանի հոգի են դառնալու գործազուրկ։

Մեզ հետ զրույցում նախարարության աշխատակիցը, ով չցանկացավ հրապարակել անունը, նշեց, որ այս հարցի պատասխանը պետք է լիներ այն օրենքի նախագծի տակ, որն այսօր շրջանառվում է՝ նախարարությունների օպտիմալացման վերաբերյալ օրենքը:

«Չկա որևէ տեղեկատվություն ո՛չ օպտիմալացման անհրաժեշտության, ո՛չ էլ դրա ակնկալվող արդյունքի վերաբերյալ, չկա գործունեությունների ծրագիր, թե ինչ քայլ են անելու, և այդ քայլն ինչ խնդիր է լուծելու։ Այդ թվում, թե որքան մարդ է կրճատվելու, ինչքան ֆինանս է տնտեսվելու, և այդ կրճատված քաղաքացիների խնդիրն ինչպես է լուծվելու, կամ նրանց ինչպես են աջակցելու»,- նշեց նախարարության աշխատակիցը։

Ըստ նրա, այս հարցում աշխատանքը ստորադասվում է երկրի նկատմամբ ընդհանուր վերաբերմունքին. «Լուրջ կասկած ունեմ, որ հատուկ ծրագրով ոչնչացնում են ազգային արժեհամակարգի համար պատասխանատու կառույցները՝ կրթությունը, գիտությունը և մշակույթը։ Սփյուռքն էլ չհաշված։ Ինչո՞ւ, օրինակ, չի փակվում Բնապահպանության նախարարությունը, որևէ մեկի համար զարմանալի չէ՞։ Նպատակային պետական հիմքերի խարխլում է իրականացվում»,- ասաց մեր զրուցակիցը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ