26 12 2018

Ադրբեջանի ՊՍԾ ստորաբաժանումներից մեկը մեկնել է առաջնագիծ. Razm.info

Ադրբեջանի ՊՍԾ ստորաբաժանումներից մեկը մեկնել է առաջնագիծ. Razm.info

Razminfo-ն գրում է․ «Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումներից մեկն արդեն մեկնել  է հայ-ադրբեջանական շփման գծի մարտական որոշ դիրքեր: Այս մասին ասվում է ադրբեջանական «Խազար» հեռուստաընկերության ռեպորտաժներից մեկում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահը հանձնարարել է Պետական սահմանապահ ծառայությանը պահպանության վերցնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածը՝ փոխարինելով բանակի ստորաբաժանումներին:

Նշենք, որ խոսքը դեռևս Ղազախ-Աղստաֆա սահմանի ընդամենը մի հատվածի մասին է: Հիմնավոր ենթադրություն ունենք, որ առաջնագիծ է բերվել «Շամքորի» սահմանապահ ջոկատի ենթակայության տակ գտնվող ուղեկալներից մեկի անձնակազմը: Մեծ հավանականությամբ նրանք տեղակայված են Բաղանիս-Ոսկեպար հատվածի մարտական դիրքերում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք Razminfo-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ