Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն։
«ՀՀ նոր ղեկավարներըը հայտարարում են, որ պատրաստ են առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն մենք հստակ նախապայման ունենք: Մի՞թե մենք կարող ենք ինչ-որ բան անել՝ հաշվի չառնելով Ադրբեջանի զգացմունքները: Ղարաբաղի և օկուպացված տարածքների հարցը պետք է լուծվի»,- ասել է Չավուշօղլուն։
Թուրքիայի ԱԳՆ-ն հավելել է, որ երկիրը կաջակցի ԼՂ հարցով այն որոշմանը, որն ընդունելի կլինի Ադրբեջանի համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը