Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էսօր ֆինանսների նախարարը հայտնեց, որ արտաքին պարտքը աճելու է 490,000,000 դոլարով։ Ու ես հիշեցի, ոնց էին ամռանը քայլարաստները՝ Սերժի օրոք պլանավորված պարտքի մարումը ներկայացնում որպես Նիկոլի նվաճում։
Մեկ էլ հիշեցի, ոնց էր հայոց մուտիլովշիկների ու բեզատչյոտնիկների հոգևոր առաջնորդը պնդում, որ բյուջեն մեկ տարում 30%-ով աճեցնելու է։ Դրանից հետո բյուջեում նախատեսեց 30-ի փոխարեն 0,6%-ի աճ, մինչդեռ փաստացի մի քանի օր առաջ ԱՎԾ հրապարակված տվյալներում 16 միլիարդի պակասորդ արձանագրվեց։
Էս ամեն ինչի վայելողներն էլ քաղաքապետարանում են նստած՝ 7,000 դոլարանոց տոնածառը 150,000-ով գնելով… ու տենց»:
Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սկսել են լուրեր տարածել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը պայմանավորվել են Արցախում արտահերթ նախագահական ընտրություններ չանցկացնելու մասին: Վատ նախադեպ է, որը ենթադրել է տալու, թե իբր, հայաստանյան իշխանափոխությունն էլ այսօրինակ ստվերային պայմանավորվածության արդյունք է: Բանն այն է, որ ընտրությունների արտահերթ տարբերակը հաճախ, եթե ոչ միշտ, ժողովրդի ճնշմամբ ու պահանջով է իրականացվում: Եթե իրավիճակը հասունանա, ապա Երևանի ու Ստեփանակերտի վերին պաշտոնյաների մակարդակում ձեռք բերված որևէ ստվերային պայմանավորվածություն չի գործի»:
Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բռնապետությունից 5 պակաս․ որն է Ոստիկանության անգործության պատճառը
Վերջին շրջանում հանրային դժգոհությունը գնալով աճում է՝ կապված հանցավորության ցուցանիշների թռիչքային աճի հետ։ Խիստ հատկանշական է, որ Ոստիկանությունը՝ փոխանակ միջոցներ ձեռնարկի, կամ էլ գոնե ընդունի եղելությունը, Օսիպյանի շուրթերով ասում է, որ հանցավորության ցուցանիշների աճի մասին խոսում են նրանք, ովքեր ուզում են ցեխ շպրտել համակարգի վրա։
Գաղտնիք չէ նաև, որ Ոստիկանությունն ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս մինիմումի հասցնի հանցագործությունների ու օրինախախտումների մասին դիմումների թիվն ու դրանց հիման վրա հարուցված գործերի թիվը, որպեսզի էլ ավելի ճչուն վիճակագրություն չլինի։ Նման մի զավեշտալի պատմության մեջ էլ ընկել էր իմ լավ ընկեր Ashot Sargsyanը, ով օրերս լուսանկար էր հրապարակել հարևանի մեքենայի, որի անիվները տարել էին։ Ընդ որում՝ հարևանը՝ մինչև ոստիկանության խառնվելը, ինքն էր ասել, որ անիվները գողացվել են, բայց Ոստիկանությունը հպարտ մի տեքստ գրեց, որում մի բան էլ Աշոտին կշտամբեցին, թե բա ինչո՞ւ ես անիմաստ աղմուկ հանում, երբ մեքենայի տերը ինքն է ասում, որ ինքն է անիվները հանել։
Սա դասական ծածկադմփոց է, որովհետև յուրաքանչյուր ողջամիտ մարդ էլ հասկանում է, որ մեքենայի տերը մի շարք տարածված մոտիվներ կարող է ունենալ՝ դիմում չտալու։ Նախ՝ գրեթե անհավանական է, որ նրա անիվները կգտնվեն, երկրորդը՝ չեմ կարող խոսել կոնկրետ մարդու մասին, քանի որ չեմ ճանաչում, բայց մեր հասարակության մի ստվար շերտ կիսագողական արժեքներով է ապրում, ու նման իրավիճակում կարող էր տեղ գտնել նաև «չեմ ուզում գործ տվող դառնալ» մոտիվը։
Ինչևէ, ինձ կմեղադրեն համակարգի վրա ցեխ շպրտելու մեջ, բայց ես ասում եմ, որ երևույթը կրում է համակարգային բնույթ, քանի որ Ոստիկանության պասիվությունը, եթե չասենք՝ անգործությունը, աչք է զարնում բոլոր ոլորտներում՝ ճանապարհային երթևեկություն, բնակարանային ու կենցաղային գողություններ, կողոպուտներ, բռնաբարություններ և սեռական ոտնձգություններ։ Սրան էլ գումարեք քար լռությունը Դուչեի հայտարարած համաներման դերակատարության մասին ու ստանում ենք ամբողջական պատկեր, որը բնութագրվում է հետևյալ կերպ՝ Պետությունը չի պայքարում հանցավորության դեմ։
Այսօր իմ շատ խելացի ընկերներից մեկը մի փայլուն բացատրություն տվեց այդ երևույթին, որը ես ամբողջովին կիսում եմ, թեև կարող եք համարել սա դավադրապաշտություն։ Ուրեմն, գիտե՞ք, թե երբ է Պետությունը դադարում պայքարել հանցավորության դեմ․ երբ նույն այդ պետությունը պատրաստվում է ոստիկանական ռեպրեսիվ ապպարատի անցում իրականացնել։ Ասել է, թե դիտավորյալ ու արհեստականորեն բարձրացնում են հանցավորության շեմը, որպեսզի հասարակության մոտ գոյանա «ինչ ուզում եք արեք, միայն թե էս ամենի դեմն առեք» օբյեկտիվ պահանջ։ Հետո արդեն ասպարեզ են վերադառնում Լևոն պապիկի հին ու «բարի» ժամանակների տխուր բարքերը՝ մահվան էսկադրոններով, սպանություններով, կտտանքներով և այլ միջոցներով, որոնցով կտրուկ առնում են ամենաթողությունից արբեցած կազմակերպված հանցավորության դեմ, բայց էդ շուխուրի ներքո, նաև լուծում են այդ թվում նաև քաղաքական այլախոհների, ընդդիմադիր լրագրողների ու այլ անցանկալի տարրերի հարցերը։
Բայցևայնպես՝ ամեն ինչ արդար է, չափազանց արդար է։ Այս որակի ու այս արժեհամակարգով հասարակությունը արժանի չէ այլ բանի, քան 90-ականների արդիականացված իրականության։ Վայելե՛ք, անգամ եթե ձեր մեքենայի անիվներն են տարել, կամ էլ վաղը ձեր հարազատին քաղմասում շշի վրա նստացնեն, որովհետև դուք իրականում հենց սրա համար էիք պայքարում, պարզապես ձեզ դրա մասին չէին ասել»։
Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իրական պրոբլեմները չեն լուծվում....
Ոչ միայն չեն լուծվում այս նոր իշխանությունների օրոք, այլեւ խեղաթյուրվում եմ... Հազար անգամ եթերում եւ Ֆեյսբուքում բարձրացրել եմ մայթերին կամ թեքահարթակների դիմաց կայանող ավտոմեքենաների հարցը... Ասել եմ, որ այս առումով Ճանապարհային ոստիկանությունը ԶՐՈ է... Երեկ Վալերիյ Օսիպյանը միանշանակ ասում է՝ նրանք, ովքեր ճանապարհային ոստիկանության դեմ որեւէ բան են ասում, պարզապես ուզում են պախարակել մեր ողջ համակարգը... Ուրեմն տեսեք, թե ինչ է ստացվում.... Էդ կարգազանց վարորդին ասում եմ՝ մի կանգնիր այնտեղ, ինքը հակադարձում է՝ Տո դու ով ես, կարո՞ղ ա ճանապարհային ոստիկանությունն ես... Այսինքն ես կատարում եմ ճանապարհային ոստիկանության գործառույթը, որը ինքը չի կատարում, կարգազանցին փորձում եմ կարգի հրավիրել.... Ու դրանից հետո արժանանում եմ Վալերիյ Օսիպյանի գնահատականին՝ Դուք պախարակում են մեր համակարգը... Պատկերացնո՞ւմ եք՝ ես իրենց գործն եմ անում ու ինձ մեղադրում են... Կներեք, հանրապետականների օրոք գոնե ինձ չէին մեղադրում.... Հետ բերեք իմ հարազատ Սերժ Սարգսյանին...»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը