21 12 2018

Զասը հույս ունի տարեսկզբին անցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների կատարմանը

Զասը հույս ունի տարեսկզբին անցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների կատարմանը

Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը հույս ունի 2019 թվականի սկզբին անցնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի լիազորությունների կատարմանը: Այս մասին գրում է gazeta.ru-ն:

«Դեռ ոչ բոլոր ընթացակարգերն են ավարտված: Կարծում եմ, որ մյուս տարվա առաջին օրերին բոլոր իրավական ընթացակարգերը կավարտվեն, և կսկսվի աշխատանքը նոր պաշտոնում»,- ասել է Զասը:

Նշենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի նշանակման մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ