Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանի համար պետության միջոցներով նոր ու թանկ մեքենա է գնվել։ Aysor.am-ը գնման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում է, որ «Տոյոտա Երևան» ընկերության հետ մեքենայի գնման մասին պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 17-ին։
ՔԱԳՎ երիտասարդ պետին մատակարարված մեքենան թարմ է՝ 2018 թվականի արտադրության «Toyota Camary» մակնիշի, 181 ձիաուժ հզորությամբ։ ՔԱԳՎ պետին մինչ այս գնումը, սպասարկել է «Շկոդա» մակնիշի մեքենա։
Քաղավիացիայի գլխավոր կոմիտեի աշխատակազմի ղեկավար Տիգրան Բայբուրտյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ գնումը նախատեսված է եղել այս տարվա գնումների պլանով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը