Սպիտակ տունը հաստատել է ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու մասին լուրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը՝ հավելելով, որ գործընթացն արդեն սկսվել է, հայտնում է РИА Новости-ն։
Նա ասել է, որ հինգ տարի առաջ «Իսլամական պետությունը» շատ հզոր և վտանգավոր ուժ էր, սակայն այժմ այն պարտված է Միացյալ Նահանգների կողմից։
Սանդերսը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պետք է շարունակեն միասին աշխատել, որպեսզի արմատական իսլամիստ ահաբեկիչներին թույլ չտան այլ երկրների սահմաններ ներխուժելու համար ֆինանսավորում, աջակցություն եւ ցանկացած օգնություն ստանալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը