Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում երկիրն աջակցում է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությանը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Արդեն ընդունել եմ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարին, որի հետ բանակցել ենք ու, ես արդեն ստորագրել եմ որոշումը: Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի պես կարևոր ու պիտանի կազմակերպությունը չպետք է առանց գլխավոր քարտուղար մնա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը