Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մեջ իրավական կոնտեքստ չկա: Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգություն կուսակցության ղեկավար, քաղաքագետ Գառնիկ Իսագուլյանը:
«Երկրորդ նախագահի կալանքն աջակցող դիրքորոշումները հաճախ հնչում են նրանցից, ովքեր իրավասու չեն այդ թեմաներով խոսել, շատ հայտարարություններ արվում են միայն իշխանություններին դուր գալու նպատակով»,- ասաց քաղաքագետը
Նա նշեց, որ ներկա իշխանությունները պետք է սթափ գնահատեն իրավիճակը, հասկանան քաղաքական իրողությունները և հետո ընդունեն այս կամ այն որոշումը:
«Արմատական հարցերի լուծման համար Հայաստանը պետք է կլոր սեղան կազմակերպի ինչպես ներկայիս քաղաքական, տնտեսական, հոգևոր վերնախավի ներկայացուցիչների մասնակցությամբ, այնպես էլ նախկին և միասնական զարգացման օրակարգ ձևավորողի», - ասաց Իսագուլյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը