17 12 2018

Զենքի առեղծվածային մատակարարո՞ւմ ՀՀ-ին․ EADaily

Զենքի առեղծվածային մատակարարո՞ւմ ՀՀ-ին․ EADaily

Ռուսական EADaily պարբերականը  հետաքննական նյութ է հրապարակել, որում անդրադառնում է Բուլղարիայից Հայաստան հնարավոր զենքի մատակարարումներին։ Նշվում է, որ արդեն 2 ամիս է, ինչ բուլղարական Rada Airlines ավիաընկերությանը պատկանող Ил-62 ինքնաթիռը գրեթե ամեն օր թռիչքներ է իրականացնում դեպի Հայաստան։ Ինքնաթիռը թռիչքներ է իրականացնում բուլղարական Բուրգաս քաղաքից, որտեղից էլ աշխարհի տարբեր երկրներ են արտահանվում Բուլղարիայում պատրաստված խորհրդային զենքեր։

Հեղինակները նշում են՝ ամեն թռիչքի արդյունքում ինքթռիը կարող է տեղափոխել մինչև 40 տոնա բեռ և եթե հաշվի առնվի այն հանգամանքը, որ արդեն իսկ ֆիքսվել է Հայաստան կատարած 11 թռիչք, ապա պետք է փաստել, որ խոսքը հարյուրավոր տոնա զենքի և զինամթերքի մասին է։ Հոդվածագիրներին զարմացրել է այն, որ ինքնաթիռը Թուրքիայով ուղիղ Հայաստան գալու փոխարեն երկու անգամ երկարացնում է ճանապարհը, որը առիթ է տալիս կարծելու, որ թռիչք իրականացնողները չեն ցանկանում, որպեսզի Թուրքիան իմանա, թե ինչ բեռներ են տեղափոխվում Հայաստան։

Պարբերականը փորձում է հասկանալ՝ ինչի հետ կարող են կապված լինել այս փոխադրումները: «Հայաստանն աղքատ երկիր է, և նրա ամբողջական ռազմական բյուջեն այս տարի կազմել է 468 միլիոն դոլար: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է այն հասցնել մինչև 530 միլիոն դոլար: Այս դեպքում տրամաբանական են Ռուսաստանի հետ պայմանագրերը՝ միաժամանակյա վարկի տրամադրման ուղեկցությամբ: 2015 թվականին Հայաստանն ու Ռուսաստանը ռուսական զենքի մատակարարման ֆինանսավորման համար 200 մլն դոլարի պետական արտահանման վարկի համաձայնագիր են ստորագրել, և այդ համաձայնագիրն արդեն կատարված է: Եվ ահա հաջորդ՝ 100 մլն դոլարի համաձայնագիրը, որը ստորագրվել է 2017 թվականի հոկտեմբերին, դեռևս կատարված չէ»,-նշում են հետաքննական նյութի հեղինակները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ