Ռուսաստանը ցանկանում է շարունակել աջակցել Բաքվի և Երևանի անմիջական երկխոսությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, գրում է РИА Новости-ն։
«Մենք ցանկանում ենք շարունակել աջակցել ղարաբաղյան հակամարտության հարցով երկխոսությանը Բաքվի և Երևանի միջև», - ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ-ն Բաքու է ժամանել՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստին:
Հաղորդվել է, որ Բաքվում Լավրովը կհանդիպի նաև երկրի Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովի հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը