«Բաքուն կշարունակի մեկուսացնել Հայաստանին, մինչև Ադրբեջանի գրավյալ տարածքները չազատագրվեն», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ միաժամանակ պնդելով, որ այժմ խնդրի կարգավորման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։
«Կարծում եմ, որ այսօր իրադրությունն առավել բարենպաստ է, կան շատ գործոններ, որոնք հիմք են տալիս նման հայտարարությունների համար», - ասել է Ալիևն՝ առանց հավելյալ մանրամասների:
Հայտարարությունները հնչել են 2018 թվականին Ադրբեջանի մարզական ձեռքբերումներին նվիրված արարողության ժամանակ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը