13 12 2018

Ի՞նչ է կատարվում Արցախում․ 168․am

Ի՞նչ է կատարվում Արցախում․ 168․am

ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում համառ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ պաշտոնանկ է արվել Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը: Հիշեցնենք, որ ըստ Hraparak.am-ի, նրա փոխարեն կնշանակվի Կարեն Աբրահամյանը՝ բանակի գլխավոր շտաբի պետը։

168.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել Արցախի ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանից: Վերջինս պատասխանեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում: Սակայն, մեր աղբյուրների հավաստմամբ, հավանաբար առաջիկա երկու օրերի ընթացքում կլինի Լևոն Մնացականյանի պաշտոնանկության հրամանագիրը: Նույն աղբյուրների տվյալներով, Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր Երևան է ժամանել:

Ի դեպ, նույն աղբյուրները նշում են նաև, որ Արցախում որոշ քաղաքական խմբավորումներ նախապատրաստվում են Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը պահանջող հանրահավաքներ սկսել:

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ