12 12 2018

Կարևոր է ամբողջովին օգտագործել Հայաստանի և Ղազախստանի ներուժը․ Նազարբաև

Կարևոր է ամբողջովին օգտագործել Հայաստանի և Ղազախստանի ներուժը․ Նազարբաև

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ընդունել է հինգ երկրի դեսպանների, այդ թվում՝ ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանի հավատարմագրերը: Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը։

Նազարբաևը շնորհավորել է ներկա դիվանագետներին Ղազախստանում իրենց աշխատանքի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ։ Ընդունման արարողության ժամանակ Նազարբաևը հայտարարել է, որ քաղաքական, առևտրատնտեսական և մարդասիրական համագործակցությունը Հայաստանի հետ զարգանում է փոխադարձ վստահության և հարգանքի ոգով: Նա ընդգծել է նաև երկու երկրի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում:

«Վերջին տարիներին փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը մեծանում է։ 2017 թվականի արդյունքներով՝ աճը կազմել է 68,4 տոկոս: Կարևոր է ամբողջովին օգտագործել մեր երկրների ներուժը առևտրատնտեսական ոլորտում», - նշել է Նազարբաևը:

Ղազախստանի նախագահին հավատարմագրեր են հանձնել նաև Իրանի, Լիտվայի, Ղրղզստանի և Աֆղանստանի դեսպանները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ