ԲՀԿ-ի կողմից Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրական տարածքում առաջադրված ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարում է, որ իրականում ավելի շատ ձայն է ստացել, քան արձանագրվել է:
Այս մասին նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրականում ձայներս ավել են. Մի շարք տեղամասերում պահանջել եմ վերահաշվարկ իրականացնել, և արդեն 9/12 տեղամասում քվեաթերթիկների պարկը բացելուց և վերահաշվարկի արդյունքում ստացածս ձայները 6-ով ավելացել են։ Օրենքով սահմանված կարգով գործընթացը զարգանում է։ Շարունակելի»:
Հիշենցնեք, որ դեկտեմբերի 11-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության մեկ այլ պատգամավոր՝ Տիգրան Ուրիխանյանը, ևս ահազանգել էր, որ իր ձայները գողացվել են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը