10 12 2018

ՀՀ-ում շատ հեռուստաալիքներ կապված են կուսակցությունների հետ․ ԵԱՀԿ

ՀՀ-ում շատ հեռուստաալիքներ կապված են կուսակցությունների հետ․ ԵԱՀԿ

Մեդիա դաշտը բազմազան է  և Սահմանադրությամբ երաշխավորված խոսքի ազատությունը Հայաստանի խորհրդարանական ընտություններին պահպանվել է: Այս մասին ասվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, Եվրոպական խորհրդարանի, ԵԱՀԿ ԽՎ-ի եւ ԵԽԽՎ-ի հայտարարությունում:

«Լրատվամիջոցների մոնիթորինգները ցույց տվեցին, որ հեռարձակող ընկերությունները փորձում էին բոլոր մասնակիցներին ներառել՝ բազմազան տեղեկատվություն ներկայացնելով, որը թույլ կտար  ընտրողներին գիտակցված ընտրություն կատարել:

Շատ մասնավոր հեռուստաալիքներ սերտորեն կապված են քաղաքական կուակցությունների հետ, ընդ որում որոշները ակնհայտ նախընտրություն են ցուցադրում, մինչդեռ հանրային հեռուստատեսությունը  բավական հավասարակշիռ լուսաբանում էր ապահովվում: Հանրային հեռուստատեսությունն իսկական բանավեճ կազմակերպեց, որին բոլոր քաղաքական ուժերից թեկնածուներ էին մասնակցում», - նշվում է հայտարարրությունում:

Բաց քաղաքական բանավեճերը, այդ թվում լրատվամիջոցները, ըստ դիտորդների, նպաստեցին ակտիվ քարոզարշավին:

Մայիսին ընդունված ԸՕ փոփոխությունները ընդլայնեցին նրանց ցուցակը, ում արգելված է ակտիվ քարոզարշավ իրականացնել, չեղարկեցին լրատվամիջոցներում դիտորդների սահմանափակումները եւ ավելացրեցին ընտրությունների հետ կապված տուգանքները, այդ թվում ընտրական քարոզարշավներին առանձին անձանց հարկադրման կամ ընտրողների կաշառելու գործակցության համար քրեական պատասխանատվության սահմանման համար:

Դիտորդների խոսքով, մինչդեռ դա հաշվի էր առնում նախորդ առաջարակությունները, մյուսները, որոնք կապված են քարոզարշավի ֆինանսավորման հետ, բողոքների դիմումների, թեկնածուների եւ տոկոսների վերաբերյալ պահանջներին, որոնք պետք է ստանան քաղաքական դաշինքները խորհրդարան անցնելու համար, մատնվել են անուշադրության:

ԿԸՀ-ն ընտրողների լուսավորման համալիր արշավ է անցկացրել՝ քվեարկությունը խթանելու համար, քվեարկության գործընթացները բացատրելու եւ ընտրողներին կաշառքներից կանխելու համար:  Պետական ծառայողների վրա ճնշումը եւ պետական ռեսուրսների չարաշահումը կանխելու համար իշխանությունները այդ հարցերով տեղական պաշտոնյաների, դպրոցների տնօրենների, առողջապահության աշխատակիցների  եւ բնակչության այլ շերտերի համար տեղեկացվածության բարձրացման արշավ էին կազմակերպել: Պաշտոնյաները, մասնակիկցները եւ ընտրողները իրենք են պատրաստակամություն հայտնել ձայների գնումը կանխելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ