10 12 2018

Չորս ուշագրավ կարծիք

Չորս ուշագրավ կարծիք

«Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը ֆեյսբույան իր էջում գրել է.

«Հիմա հու՛, հա՛, դըմփ անելու փոխարեն իրականում մտահոգվելու բան ունի Նիկոլ Փաշինյանը:

1.Երրորդ հանրապետության մեջ ունեցանք ամենաապաքաղաքական ընտրությունները:

2.Յոթ ամսում կորցրեց 30% էլեկտորատ․մինչև գարուն ավելին կկորցնի:

3.Գարնանը կամ աշնանը փողոցում կսկսվի «Նիկոլ հեռացի՛ր» հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները»:

---

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ  Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները արդեն կան ու անենք մի քանի արձանագրումներ, որոնք օբյեկտիվ իրականությունից են բխում.

-91-ից ի վեր սա առաջին համապետական ընտրություններն են, որոնք լայն հանրության աչքերում «կեղծվածի» ընկալում չունեն ու սա թերևս լավագույն դրական կողմն ա էս ընտրությունների: Էս կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս:

-ԱԺ անցած ուժերի միջև իրական հակադրություն լինել չի կարող ու սա բավականին նվազեցնելու ա ապագա խորհրդարանում քաղաքական բանավեճի որակն ու ընդհանրապես կասկածի տակ ա առնելու դրա գործունեության հեռանկարը:

-ՀՀԿ-ՀՅԴ-ի` ԱԺ չանցնելու համար ուրախացել են շատ շատերը ու տպավորություն ա ստեղծում, որ շատերը մասնակցում էին զուտ նրա համար, որ էս երկու ուժերը չլինեին խորհրդարանում ու սա իրականում էդ «շատերի» համար win-win տարեբերակ ա: Իսկ թե «ինչի՞ չանցան էս երկու ուժերը ԱԺ» հարցին դեռ լիքը ժամանակ ունեն մտածելու ու պատասխանները գտնելու: Ու մի բան էլ. շատ դժվար ա լինել արտախորհրդարանական ընդդիմություն, բայց, եթե էդ դժվարությունը չես հաղթահարում, որպես ուժ դադարում ես գոյություն ունենալուց:

-Էն ուժերը, որոնք ՀՀԿ/ՀՅԴ-ից քիչ ձայն են հավաքել էս պահից սկսած խոսալու իրավունք ու տեղ չունեն: Էդ ուժերը հենց խոսում են իրանց ասում եք` «տղեեերք մեր ժողովուրդը ՀՀԿ-ին ձեզանից շատ ա վստահել, նենց որ սուս մնացեք»:

-Ես առավել քան վստահ էի, որ Ահաբեկչությունը Հայաստանում սատարում չունի ու էդ խմբի ԱԺ-ում չհայտնվելը իմ համար անակնկալ չէր, բայց ցավալի էր ստացած ձայների քանակը, որը մտահոգիչ ա ու նշանակում ա, եթե էդ խումբը որոշի ասենք գրավել ԱԺ-ն իրանց փողոցում էլի սատարողներ լինելու են ու չգիտես ինչի, ես վստահ եմ, որ էդ գրավման օրը հեռու չի:

-Եվ վերջինը. ես շատ ուրախ եմ, որ գործող կառավարությունը վերջնականապես ստացավ էն մեծամասնությունը, որով հնարավոր ա անել ամեն ինչ ու հիմա էլ ձեզ ոչ մի «հակահեղափոխություն» չի խանգարում: Ի գործ` Հայաստանը փրկելու էս կոռուպցիայի ճիրաններից:

Հ.Գ. Մնացածի մասին հաջորդիվ»:

---

BlogNews.am-ի կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տակ, ՀՀԿ-ի չանցնելուց հետո մտածում եմ, թե ինչով են արդարացնելու գործ չանելը ու «Թողեք թող աշխատեն 2»-ի նոր շրջանը: Հավանաբար սկզբում լինելու է անցումային արդարադատությունը, հետո Սահմանադրությունը, հետո` հին ռեժիմի ծպտված մնացորդները և այլն: Իսկ վերջում, երբ հայտարարվի, որ ժողովուրդը էդքան էլ լավը չի, հիշեք, որ 70 տոկոս դուք եք տվել ու որևէ մեկը չի կարող ասել, որ այս ընտրությունները կեղծվել են »:

---

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Իմ քայլը» դաշինքը տանում է տպավորիչ հաղթանակ։ Սիրելի հայրենակիցներ, այս հաղթանակի պատասխանատուն նաև դուք եք։ Վաղը Նիկոլից մեկը մոտս բողոքեց (անարդար դատավճռից, պաշտոնյայի սրիկայությունից և այլն), ես բարոյական իրավունք ունեմ ծիծաղելու ձեր վրա։ Խոսքը չի գնում իր այլ կարծիքը մինչև դեկտեմբերի 9-ը արտահայտած մարդկանց մասին։ Ինչ արել եք, լավ եք արել, հիմա տեր կանգնեք»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ