Փարիզում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի մասնակիցների շրջանում ձերբակալվածների թիվը հասել է 1550-ի, հաղորդել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները՝ նշելով, որ թիվը ռեկորդային է մայրաքաղաքի համար։ Այս մասին գրում է ТАСС գործակալութունը:
«Երբևէ Փարիզում իրավապահներն այդքան մարդ չէին ձերբակալվլ», - ասել է նախարարը։
Նախարարը նաև ընդգծել է, որ ոստիկանությունն ու ժանդարմերիան կարողացել են բավականին հաջող գործել զրահապատ տեխնիկայի աջակցությամբ, որը «վաղուց չէր կիրառվել ֆրանսիական մայրաքաղաքում»:
Կաստաների խոսքով՝ այս անգամ իրավապահ ուժերն առավել ճկուն ու արդյունավետ ռազմավարություն են կիրառել՝ հենվելով գործողությունների նոր կանոնների վրա, ինչի արդյունքում հաջողվել է խուսափել առավել շատ տուժածներից ու նվազեցնել բռնության դեպքերը:
Այդուհանդերձ, նախարարը խոստովանել է, որ դեկտեմբերի 8-ն իրենց համար «բարդ ու լարված օր էր»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը