Այն, որ նոր իշխանությունների համար գերնպատակ էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեսնել ճաղերի հետևում, որևէ մեկի համար գաղտնիք չէր։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը երկրի տնտեսական, անվտանգության և արտաքին սպառնալիքներից կարևոր է համարում Քոչարյանի կալանավորումը։ Իշխանությունների այս մտադրությունը ապացուցել են անգամ անհայտ անձանց կողմից իրականացված գաղտնալսումները, որոնցում ԱԱԾ պետը, ՀՔԾ ղեկավարը և անձամբ Նիկոլ Փաշինյանը քննարկում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցը։ Այս մասին գրում է Politik.am-ը։
Նոր իշխանությունները իրենց այս գերնպատակին հասնելու ճանապարհներին նաև մի քանի մեսիջներ են հղում հանրությանը։ Առաջնային է, իհարկե, ընտրություններից մեկ օր առաջ ցույց տալ, որ իրենք կարող են կալանավորել ցանկացածին, և երկրում չկա մեկը, ով կարող է իրենց քաղաքական պլանների համար վտանգավոր լինել և մնալ ազատության մեջ։ Երկրորդ մեսիջն այն է, որ նոր իշխանություների համար չկան արժեքներ, որոնց առկայության պայմաններում պետք է մի փոքր զուսպ լինել։
Այսօր դեկտեմբերի 7-ն է: Այս տարի լրանում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը։ Երկրաշարժ, որը մեր հազարավոր համաքաղաքացիների կյանքեր խլեց, հարյուր հազարվորների թողեց անօթևան։ Հազարավոր ընտանքիներ այսօր էլ շարունակում են ապրել տնակներում։
Ռոբերտ Քոչարյանը այն նախագահն է եղել, ում նախագահության տարիներին ահռելի աշխատանք է կատարվել, և, մեծամասամբ, վերականգնվել է աղետի գոտին։ Քոչարյանի ղեկավարման տարիներին ամբողջապես վերականգնվել է հիմնահատակ ավերված Սպիտակ քաղաքը։ Համաձայնեք, որ շատ տհաճ է հենց Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նրա կալանավորումը։ Փաստորեն, անգամ համազգային վիշտը չխանագրեց նոր իշխանություններին՝ հետաձգել իրենց քաղաքական դիվիդենտներ բերող շոուն։
Նյութն ամբողջությամբ կարդացեք Politik.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը