Մենք ապրում ենք պատմական օրեր, և այս օրերն են կանխորոշելու մեր հայկական երկու պետությունների ապագան։ Իր ուղերձն այսպես է սկսում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՀՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը:
«Ինչպես դուք այսօր տեսնում եք, իշխող վարչախումբն ապացուցեց իր քաղաքական բովանդակության իսպառ բացակայությունը, ապացուցեց իր զրո պատասխանատվությունը ձեր բոլորի հանդեպ, ինչպես նաև ցույց տվեց, որ որևէ բարոյական արգելքներ չկան իր գործողություններում»,- ասաց նա:Դավիթ Շահնազարյանը մատնանշեց, որ իշխանությունները հայտարարել էին, որ երկրաշարժի տարելիցին քարոզչություն չեն իրականացնելու:
«Այդ մասին չէ՞ին մտածում, երբ մի անձի քմահաճույքով մեզ փաթաթում էին նման ընտրություններ: Վախենում են ճշմարիտ ամեն խոսքից»,- ասաց նա:Շահնազարյանը դիմեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Ոստիկանության պետին: «Ձեզ քաջ հայտնի է, որ իշխող վարչախմբի պարագլուխը՝ ձեր անմիջական ղեկավարը, ծրագրել է առաջիկա օրերին տեղերում սկսել քաոսային իրավիճակներ: Իր գործողություններով, ձեզ օգտագործելով՝ նա արդեն ծանր հարված է հասցրել ընտրությունների լեգիտիմությանը: Ես արդեն ասել եմ, որ ՀՀ-ում իրավապահ մարմիններ գոյություն չունեն, դրանք պատժիչ մարմիններ են:
Պարոնա՛յք, ես հիմա ձեզ առաջին հերթին դիմում եմ որպես սպաների, երեք օրով դարձե՛ք իրավապահ մարմիններ, հիշե՛ք սպայի պատվի մասին և ամեն ինչ արե՛ք, որ դադարեցնեք պարագլխի կողմից կազմակերպված այդ գործողությունները: Ճիշտ հրահանգավորում արե՛ք ձեր բոլոր սպաներին, ձեր ողջ գործակալական ցանցին: Ես համարում եմ, որ նրանք բոլորը ՀՀ քաղաքացիներ են, մի՛ խորացրեք ձեր մեղքերը: Երեք օր հետո կարող եք անել ամեն ինչ՝ ձերբակալություններն ու կալանավորումները, որևէ խնդիր չկա: Երեք օր եղե՛ք սպա»,- ասաց նա:
Դիմելով քաղաքացիներին՝ նա նշեց, որ այսօր չափազանց դժվար ընտրության առաջ են կանգնած, խնդրեց, որ դեկտեմբերի 9-ին 30 րոպե հատկացնեն մեր պետականությանը, Արցախի պետականությանը և գնան քվեարկելու:«Գոյություն ունի սև գույն, գոյություն ունի չարիք, արանքի գորշը ընդամենը ձեր կորցրած ձայներն են: Քվեախցիկում քվեաթերթիկ վերցնելուց առաջ, խնդրում եմ, մի պահ մտածե՛ք, մի՛ տրվեք այսօրվա էյֆորիային, ինչպես Թումանյանն է ասել՝ ամբոխը ժողովրդի հակառակորդն է,- ասաց նա՝ ապա հավելեց, որ ինքը Նիկոլին տալու Հայաստան չունի, Արցախ չունի, «իսկ դու ունե՞ս,- տո՛ւր այդ հարցը քեզ, հետո նոր քվեարկի՛ր»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը