ՀՀԿ պատգամավորի թեկնածու Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Աղետի գոտին սկսեց վերակառուցվել հե՛նց Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, երբ նախագահ Քոչարյանն առաջին անգամ պետական բյուջեից ֆինանսներ հատկացրեց բնակարանաշինության համար , որի արդյունքում Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում կառուցեցին 100-ից ավել նոր շենքեր , տնակներում ապրող մեր հայրենակիցները բնակարաններ ստացան և կամաց-կամաց Հայաստանի հյուսիսը սկսեց ոտքի կանգնել ․․․
Յուրաքանչյուր գյումրեցի եթե ձեռքը դնի խղճին չի կարող ուրանալ նախագահ Քոչարյանի հոգատարությունն ու կատարած աշխատանքը՝ աղետի գոտին վերացնելու հարցում և ահա իշխանությունը բռնազավթած Նիկոլը ցանկանանում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորել հայության համար սգո այս օրը , որպեսզի մի կողմից քարոզարշավի ավարտին և լռության օրը նոր էյֆորիա ստեղծի ժողովրդի մոտ, մյուս կողմից՝ Հայաստանի համար զարգացում ապահոված աղետի գոտին վերականգնելու համար ջանք ու եռանդ ներդրած և ի վերջո Արցախյան պատերազմի անմիջական հրամանատարից անձնական վրեժ լուծի՝ իրականացնելով քաղաքական վենդետա մարտի 1-ի իր պատասխանատվությունը Քոչարյանի վրա բարդելով։
Այլևս որևէ քաղաքացի, ով ունի մտածելու կարողություն հասկացել է, որ Հայաստանում չկա անկախ իրավապահ համակարգ , որ բոլորը ծառայում են Նիկոլի շահերին և այս իմաստով, եթե այսօր Ռոբերտ Քոչարյանը կալանավորվի, ապա նախագահ Քոչարյանը հռչակվելու է քաղբանտարկյալ դրանով իսկ դրվելու է Նիկոլի՝ Հայաստանը ժողովրդավարական պետությունից դիկտատուրայի տանելու առաջին քայլը։
Ո՛չ դիկտատուրային, ո՛չ բռնապետությանը»...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը