05 12 2018

Ես սա անվանում եմ «դըմփ-դըմփ-հու» տնտեսություն․ Վիգեն Սարգսյան

Ես սա անվանում եմ «դըմփ-դըմփ-հու» տնտեսություն․ Վիգեն Սարգսյան

Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են Հանրային հեռուստաընկերության եթերում մեծ բանավեճի խոսքից հատված․

«Ով իմ դեմ է` պետության դեմ է, ով իմ դեմ է` հանցագործ է» մոտեցումները բնորոշ են բոլոր բռնապետերին։ Պոպուլիզմը գաղափարազուրկ կառավարման միջոց է, որը բռնապետություն հաստատելու ամենակարճ ճանապարհն է։

Դեկտեմբերի 9-ի ընտրությունները այդ վտանգը կանխելու, դրան վճռորոշ «ոչ» ասելու միջոց է։

Դեկտեմբերի 9-ը հին եւ նոր իշխանությունների միջեւ ընտրություն կատարելու օր չէ։ Այն յուրաքանչյուրիս քվեով որոշելու օր է` վերածվելո՞ւ է Հայաստանը միանձնյա բռնապետության, թե՞ կանցնի բարդ, բայց բալանսավորված հակակշիռների համակարգի։

Ուզում եմ հավատալ, որ պարոն Փաշինյանին ուղղակի սխալ են զեկուցում։ Ձեր թիմը պետք է ավելի լավ աշխատի, պարոն Փաշինյան։ Սրանք են թվերը։ Ես սա անվանում եմ «դըմփ-դըմփ-հու» տնտեսություն։ Ահա այդ թվերը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ