05 12 2018

Հույս ունեմ, որ արժանի պատիժ կստանամ. Նիկոլ Փաշինյանը՝ մետրոպոլիտենում քարոզչության մասին

Հույս ունեմ, որ արժանի պատիժ կստանամ. Նիկոլ Փաշինյանը՝ մետրոպոլիտենում քարոզչության մասին

Մենք արագաչափերի հետ կապված բարեփոխումների փաթեթ ենք պատրաստում, նոր Ազգային ժողովը կընդունի և արագաչափերի մաքսիմալ տուգանքը կլինի 29 հազար դրամ։ Այս մասին դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Դիտարկմանը, թե հեղափոխության օրերին ինքը «սկոչում» էր արագաչափերը, Փաշինյանի արձագանքեց.

« Ես ոչ միայն սկոչում էի արագաչափերը, այլեւ իմ վարչապետ դառնալուց հետո 150 հազար մարդու տուգանք ներվել է՝ 13 միլիարդ դրամի։ Իմ վարչապետ լինելուց հետո ամենատարածված խախտումները՝ հոծ գիծը հատելու համար, տարբեր մանր–մունր բաներ, մարդկանց ուղղակի չեն տուգանում։ Էն ժամանակ, երբ այդ թեմայով կառավարությունում խոսեցինք, նաեւ հանրության, հասարակական կազմակերպությունների շրջանից եղավ արձանագք, որ դրանք կարելի է ծառայեցնել ճիշտ նպատակին»։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով փաստին, որ օրենքի խախտմամբ ուղիղ եթեր է մտել մետրոպոլիտենի տարածքից, ասաց, որ հույս ունի, դրա համար արժանի պատիժ կստանա:

Հարցին, թե թույլտվություն ստացե՞լ է մետրոպոլիտենից, Փաշինյանն արձագանքեց. «Ես առաջին տարին չէ, որ զբաղվում եմ քաղաքական գործունեությամբ, բոլոր քարոզարշավներին նույն բանը արել եմ Երևանի մետրոպոլիտենում: Եթե ինչ-որ բան այն չի եղել, պատրաստ եմ կրել օրենքի ողջ խստությամբ պատիժը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ