05 12 2018

Քարոզարշավի ընթացքում միջադեպերի առնչությամբ գրություններ են ուղարկվել քրեական հետապնդման մարմիններին. ՄԻՊ

Քարոզարշավի ընթացքում միջադեպերի առնչությամբ գրություններ են ուղարկվել քրեական հետապնդման մարմիններին. ՄԻՊ

Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու առաջին իսկ պահից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է անկախ մշտադիտարկում։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ հայտարարությունից:

Ընտրական գործընթացի հետ կապված բոլոր այն միջադեպերը, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված արարքների հատկանիշներ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրվել են և ուղարկվել քրեական հետապնդման մարմիններին՝ բարձրացնելով դրանց առնչությամբ համապատասխան վարույթներ նախաձեռնելու հարց, ինչպես նաև պարզաբանումներ ձեռնարկված միջոցների մասին։

Մասնավորապես, այս պահին գրություններ են ուղարկվել ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու,  «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարոզարշավն Ապարան քաղաքում խոչընդոտելու և այլ դեպքերի վերաբերյալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ