ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության 25–ամյակի միջոցառման ժամանակ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, անդրադառնալով այս օրերի և 90–ականների համընկնող դեպքերին, նշեց՝ դեռ 90-ականներին Լևոն–Տեր Պետրոսյանը, որ վայելում էր ժողովրդի մեծ մասի համակրանքը, սպառնում էր մեզ՝ խմբերը ետ կանչեք Ղարաբաղից, ես ձեզ դատի կտամ։
«Որքա՜ն նմանություն կա այս օրերի եւ այդ՝ հին օրերի միջեւ։ Հենց այստեղ է, որ ուզում եմ ուշադրություն դարձնել, որպեսզի այդ փորձը ունենալով փորձառության վերածենք»,- նշեց նա՝ նկատելով, որ այսօրվա իշխանությունն ավարտել է Լևոն Տեր–Պետրոսյանի դպրոցը. «Ազգի անունով իշխանության եկած անձը շատ քիչ ժամանակ անց սփյուռքին ասաց նարինջ ուտող, այդպես են սկսում ազգի պառակտումը։ Նույն ձեռագիրն է, հավանաբար, այսօրվա ղեկավարությունը նույն դպրոցն է ավարտել, նույն մշակույթն է բերում մեր կյանք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը