Գուցե ոմանց համար նամուսն ու թասիբը, բարոյականությունը կարծրատիպ է, մեզ համար դա կենսակերպ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով նաեւ իր եղբոր որդու լուսանկարն է հրապարակել՝ ձեռքի ՀՀԿ-ի պաստառը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Բարի լույս, սիրելի համախոհներ: Լուսանկարում եղբորս տղան է՝ կրտսեր Էդուարդ Շարմազանովը:
Հարցնում եմ՝ ի՞նչ ես դառնալու, ասում է՝ զինվոր:
Թող լույսը բարի լինի մեր հայրենիքի, Հայաստան ու Արցախ աշխարհի համար, սահմանին կանգնած զինվորի համար, հիվանդին հուսադրող բժշկի համար, պարկեշտ ու առաքինի, հայրենիքը սիրող քաղաքացի դաստիարակող մանկավարժի համար, առ Աստված աղոթող հոգեւորականի համար, հող մշակող գյուղացու համար:
Հանուն մեր երեխաների թույլ չենք տալու տարատեսակ գույներով պղծել ու այլասերել մեր երկիրը, թույլ չենք տալու կրավորական կեցվածք կարաբինաների նկատմամբ, թույլ չենք տալու մարիխուանայի օրինականացում, պոռնոգրաֆիայի տարածում՝ ասելով՝ ուզենք չուզենք, պիտի բախվենք դրան, եկեք հաշտվենք:
Չենք հաշտվելու: Ու չփորձեք մեզ կենաց ասող պիտակավորել: Գուցե ոմանց համար նամուսն ու թասիբը, բարոյականությունը կարծրատիպ է, մեզ համար դա կենսակերպ է:
Թույլ չենք տալու ապականել մեր հայրենիքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը