03 12 2018

Վիգեն Սարգսյանի ուղերձը

Վիգեն Սարգսյանի ուղերձը

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար, ռեյտինգային համակարգով Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններում առաջադրված Վիգեն Սարգսյանը ուղերձով դիմել է քաղաքացիներին:

«Ուզում եմ ձեզ այսօր խոստանալ միայն մեկ բան, եթե ես որպես ռեյտինգային թեկնածու Ազգային ժողովում ներկայացնեմ ձեզ, դուք երբևիցե խնդիր չեք ունենալու ձեր ձայնը լսելի դարձնելու ինձ և իմ գրասենյակի աշխատակիցներին»,- ասաց նա և նշեց, որ աշխատելու են մշտական հիմունքներով:

«Այսօր մեր երկիրը կանգնած է շատ կարևոր ընտրության առջև. մի կողմից մեզ պատում է նախկինում կատարված սխալների մտահոգությունների և ցավի զգացումը, մյուս կողմից մենք տեսնում ենք ապագայի անորոշություն և բազմաթիվ խնդիրներ, որոնք կարող են մեր երկիրը գլորել ձորը»,- ասաց նա:

Վիգեն Սարգսյանը կոչ արեց չվախենալ, մտքում չհաշվել ձայներ և նշեց, որ յուրաքանչյուրի ձայնը շատ կարևոր է: «Եթե դուք նախընտրում եք ձայնը տալ գործող իշխանություններին, դա ևս հասկանալի և ընդունելի է, եթե դուք ուզում եք, որ գործող իշխանությունը լինի լիարժեք հավասարակշռված, փորձառու ճանապարհ անցած թիմի հետ, ապա ՀՀԿ-ն առաջարկում է ձեզ այդ հնարավորությունը»,- ասաց նա և նկատեց, որ Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջանների բնակիչները ունեն նաև հնարավորություն անձամբ իրեն քվեարկելու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ