03 12 2018

Արայիկ Հարությունյանի քարոզչական պաստառները՝ տաքսու վրա

Արայիկ Հարությունյանի քարոզչական պաստառները՝ տաքսու վրա

Սա՞ է օրինականության համար պայքարող նախարարը, այսպե՞ս են պատկերացնում օրինականացման հաստատման գործընթացը։ Այս մասին օգտատեր Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և տեղադրել է լուսանկարներ:

«Արայիկ Հարությունյանի քարոզչական պաստառներն են տաքսու վրա։ Ընտրական օրենսգրքով սա խստիվ արգելվում է։ Սա՞ է օրինականության համար պայքարող նախարարը, այսպե՞ս են պատկերացնում օրինականացման հաստատման գործընթացը»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի առաջին կետի 2-րդ ենթակետով սահմանվում է, որ թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցություններն իրավունք ունեն անարգել տարածելու քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր. ֆիզիկական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների (բացառությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի, հասարակական սննդի կամ առևտրի օբյեկտների), տրանսպորտային միջոցների (բացառությամբ հասարակական տրանսպորտի և տաքսու) վրա կամ դրանց ներսում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ