03 12 2018

Փորձում են ընտրություններից առաջ թուլացնել մեր քաղաքական թիմին․ Էդուարդ Շարմազանով



«Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Փաստորեն, մսխվեց նախկին իշխանությունից ժառանգած կարեւոր ստրատեգիական նշանակության ձեռքբերում, որը լուրջ դիվանագիտական ջանքերի արդյունք էր: Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այս ընթացքում ձախողել է բոլոր ոլորտներում, բացի մեկից: Ասֆալտին փռելու մեջ չեմպիոն է: Ու քանի որ ժողովրդի սոցիալական հարցերը՝ հացի խնդիրը չի կարող լուծել, անցել է տեսարաններ, շոուներ բեմադրելուն»,- ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Շարմազանովի խոսքով, Արամ Հարությունյանի դեմ շինծու գործ է բացվել՝ իրենց քաղաքական թիմին թուիլացնելու համար։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը մեղադրվում է 14 մլն դոլար կաշառք ստանալու մեջ։ Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ԱԺ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ