ՀԱՊԿ երկրների առաջնորդները մինչև 2019 թվականը նոր գլխավոր քարտուղար չեն ընտրի։ Այս մասին РБК-ին պատմել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։
ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները կհանդիպեն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ Հանդիպումը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ին։
«Գլխավոր քարտուղարի հարցը չի քննարկվելու։ Օրակարգն ուղարկվել է Սանկտ Պետերբուրգում հանդիպման բոլոր մասնակիցներին»,- հայտնել է Գասպարյանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ի շրջանակում այլ հանդիպումներ մինչև դեկտեմբերի 31-ը նախատեսված չեն, դրա համար կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի չի լինի մինչև Նոր տարի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը