Կիևը մտադիր է միակողմանի կարգով խզել ավելի վաղ Մոսկվայի հետ կնքած շուրջ 40 պայմանագիր: Այս մասին հաղորդել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը, գրում է Известия-ն։
Կլիմկինը նշել է, որ ուկրաինական կողմն ավելի վաղ արդեն խզել էր ՌԴ-ի հետ 48 համաձայնագիր:
Ռուս-ուկրաինական հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ ուկրաինական նավերը հատել են ՌԴ-ի սահմանը և ձերբակալվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը