Նախընտրական քարոզարշավի լուսաբանման ընթացքում Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը խախտում է հավասարության սկզբունքը։ Այս մասին նոյեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Մենք» դաշինքի պատգամավորության թեկնածու Արտակ Զեյնալյանը։
«Հանրային հեռուստաընկերությունը բանավեճի է հրավիրում նույն քաղաքական ուժերին։ Կարծես թե ինքը որոշել է, թե ովքեր պետք է լինեն Ազգային ժողովում։ Ընտրում է չորս քաղաքական ուժի և հրավիրում բանավեճի, ինչը կարծում եմ հավասարության սկզբունքի խախտում է»,– ասաց նա։
Զեյնալյանը նշեց, որ իրենց դաշինքը հույսը դրել է միայն ժողովրդի վրա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը