Մինչև հիմա աշխարհը գլխի չի ընկել, թե ինչպես Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխությունը. Հյուսիսում կասկածում են Արևմուտքին, Արևմուտքում կասկածում են Արևելքին, Արևելքում կասկածում են հարավին, Հարավում էլ՝ Հյուսիսին: Այս մասին նոյեմբերի 30-ին, Եղվարդում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Տեղի ունեցածն այնքան անհասկանալի է բոլորի համար, որ ասում են՝ էս ինչ դավադրություն էր: Այսօր գրում են՝ սա Սորոսի կազմակերպած հերթական հեղափոխությունն էր: Տո Սորոսը էնքան հաց ու պանիր պետք է ուտի, որ կարողանա անել այն, ինչ մենք արեցինք: Մենք թույլ չենք տվել եւ թույլ չենք տա, որ որեւէ օտար ուժ մտնի ու Հայաստանում հարց որոշի: Մենք Հայաստանը պետք է դարձնեն առաջնորդող երկիր»,-հայտարարեց Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը