30 11 2018

Ադրբեջանի մտահոգություններն անհիմն են. Զախարովան՝ Բակո Սահակյանի ՌԴ այցի մասին



ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի մոսկովյան այցն ու Բաքվի խիստ արձագանքը դրան:

Զախարովան հայտնել է, որ Բակո Սահակյանի այցը մասնավոր է.« Այցը չի հակասում ո՛չ միջազգային համաձայնություններին, ո՛չ ՌԴ օրենսդրությանը, և ո՛չ էլ Ռուսաստանի միջնորդական առաքելությանն Արցախի հակամարտության կարգավորման հարցում»,- ավելացնելով, որ Ադրբեջանի մտահոգություններն անհիմն են:

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցին՝ արդյո՞ք խորհրդատվություններ տարվում են ՌԴ և ՀՀ արտաքին գերատեսչությունների միջև, Զախարովան պատասխանեց.

«Այդ հարցով խորհրդատվությունները տարվում են ոչ միայն ՀՀ և ՌԴ արտաքին գերատեսչությունների միջև, այլև` ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների միջև»,-նկատել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ