30 11 2018

Որոշել են պաքարել ամեն ինչի դեմ, ինչ 30 տարում ստեղծվել է․ Շահնազարյան․ Aravot.am

Որոշել են պաքարել ամեն ինչի դեմ, ինչ 30 տարում ստեղծվել է․ Շահնազարյան․ Aravot.am

Aravot.am-ը ՀՀԿ համամասնական ցուցակի 3-րդ համարով առաջադրված Դավիթ Շահնազարյանին հարցրեց՝ ի՞նչ կանխատեսումներ ունեք ընտրությունների հետ կապված:

Պարոն Շահնազարյանը պատասխանեց. «Գործող վարչախումբը բացարձակապես չունի որեւէ  քաղաքական բովանդակություն, ուստի նրան ոչինչ չի մնում անել, քան ողջ քարոզարշավն անցկացնել ընդդեմ ՀՀԿ-ի: Եվ այդպես էլ շարունակվում է: Որ օրը որ նա քչացրեց կամ դադարեցրեց իր այդ սեւ PR-ը, նշանակում է նա արդեն հասկացել է, որ մեծամասնություն վերցնելու չափազանց մեծ խնդիր ունի:

Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ խրամատի մի կողմում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, մյուս կողմում, այսպես կոչված, հեղափոխականները: Ես դա հեղափոխություն չեմ համարել, եւ այն, ինչ սկսվել է ապրիլին, ես առաջին օրվանից դրան դեմ եմ եղել, որովհետեւ ինձ համար պարզ էր, որ դա արվում է առաջին հերթին Արցախի դեմ»:

Հետաքրքրվեցինք նաեւ՝ Ձեր՝ ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու հետ կապված քննադատությունների մի մասին արդեն արձագանքել եք, բայց դրա հետ կապված շարունակում են հարցադրումներ անել ե՛ւ սոցցանցերում, ե՛ւ մամուլում, օրինակ, ձեզ հարցնում են՝ դուք ձեր թիմում որոշե՞լ եք՝ հիմա Ռուսաստանը Հայաստանի բարեկա՞մն է, թե՞ թշնամին է, եւ ինչպես՞ եք դուք Բաբուխանյանի ու Գեղամյանի հետ նույն ցուցակում:

Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Ես ասացի, որ խրամատ է: Խրամատ է, որի դիմաց կանգնած է մի ուժ եւ նրա արբանյակները, որոնք պայքարում են մեր պետականության դեմ, Արցախի դեմ, որոնք այնտեղից որոշել են պաքարել նաեւ այն ամեն ինչի դեմ, ինչը այս 30 տարում, ավելի ճիշտ՝ Անկախության հռչակումից հետո ստեղծվել է: Նրանց հետագա ծրագիրը գիտե՞ք որն է լինելու, իրենք ի՞նչ էին ասում ամենասկզբից՝ մահ ՀՀԿ-ին, մեզ խանգարում է ՀՀԿ-ն, հետո՝ մեզ  խանգարում են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, հիմա ասում են՝ մեզ խանգարում է ՀԱՊԿ-ը, հետո ասեցին՝ մեզ խանգարում է խորհրդարանը, հաջորդը պիտի ասեն՝ հեղափոխությանը խանգարում է Սահմանադրությունը, խանգարում է Արցախը…. Դրա համար խրամատում գաղափարախոսությունից չեն վիճում, դա ընդհանրապես չեն քննարկում: Փաստ է, որ ՀՀԿ-ն, ըստ էության, միակ ընդդիմությունն է առայժմ»:

Նյութն ամբողջությամբ՝ Aravot.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ