29 11 2018

ՀՀԿ-ն հումորային մրցույթ է անում

ՀՀԿ-ն հումորային մրցույթ է անում

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հայտարարում է «Եթե մտահոգ ես…» թեմատիկայով պաստառների մրցույթ: Այս մասին գրված է կուսակցության երիտասարդական կազմակերպության ֆեյսբուքյան էջում:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Սոցիալական ցանցերում տարածվեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության «Եթե մտահոգ ես…» իմիջային քարոզարշավի բազմաթիվ նմանակումներ եւ կատակներ։

Մենք գնահատում ենք հումորը եւ հայտարարում մրցույթ.

Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը հայտարարում է «Եթե մտահոգ ես…» թեմատիկայով պաստառների մրցույթ հետեւյալ անվանակարգերով.

  • Ամենակրեատիվ պաստառ
  • Ամենահումորային պաստառ
  • Ամենաազդեցիկ պաստառ (գնահատվելու է նախընտրական քարոզարշավի շրջանակներում շրջանառվող թեմաների լուսաբանումը)

Մրցույթի երեք անվանակարգերում հաղթող մասնակիցները ընտրություններից հետո կհրավիրվեն ճաշի ՀՀԿ համապետական ցուցակի առաջին երեք թեկնածուների հետ։

Մրցույթին մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել Ձեր պաստառները ՀՀԿ Երիտասարդական Կազմակերպության պաշտոնական ֆեյսբուքյան էջին։

Ծանուցում. ուղարկելով աշխատանքները՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը մրցույթի կազմակերպիչներին օգտագործել դրանք քարոզչական եւ այլ նպատակներով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ