Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Փաստորեն, ստացվում է, որ կարող են միզաբուժության կամ հոգեկան հիվանդի թղթով ազատվել ՀՀ բանակում ծառայելուց, իսկ այնուհետև այդ նույն բանակից փախածներով մեկ օրում 39 կմ քայլել Երեւանով` առաջիկա ընտրություններից հետո նախարարացու մնալու ակնկալիքով ու...
Կամ` երկու ոտքից զրկված քյավառցի Ռազմիկը (Բզոն) կարող էր մեկնել սահմանամերձ Տավուշ և տանից թաքուն «փախած» երևանցի` 17 տարին չլրացած մի պատանու հետ միասին պաշտպանել արդեն Իջևանը գրոհող թշնամուց, իսկ ազգին իր կյանքը զոհաբերելու, նրա ոտքի տակի հող դառնալու մասին հրապարակներում հայտարարած ԺՊ-ն, ունենալով բոլոր հնարավորությունները պոեզիախառն այդ կոչերը կյանքի կոչելուն և քյավառցի Ռազմիկի ու 17-ամյա երևանցի պատանու հետ իր հայրենի տունը պաշտպանելու, կարողացավ օրենքի տառով ազատվել իր ծնողներին և իջևանցիներին պաշտպանելու պարտականությունից ու…
Եվ, ահա, նախընտրական գլուխգործոցը... Պարզվում է, որ իշխանափոխությունը Հայաստանի և ազգի համար շատ ավելի կարևոր նվաճում էր, քան արցախյան ազատամարտը… Ճիշտ է, այս ձևակերպման հեղինակին թիմակիցները հարևանցիորեն բնորոշեցին, որպես լեզվամտավոր թույլ կարողություն ունեցողի, բայց ծանոթ լինելով այս թիմի և նրա լիդերի քաղաքական դիրքորոշումներին ու անցած ճանապարհին, համոզվում ես, որ այն բանաձևվել է հենց ՔՊ-ի խոհանոցում: Եվ երբ Արցախից այս անհեթեթություններին անդրադառնում են ամբողջ կյանքը Արցախին նվիրած, այդ ազատամարտում հարազատներ ու ընկերներ կորցրած, բանակից «օրենքի տառով» երեսպաշտ-փախածներին հայրենասիրության դասեր տված` իսկապես հայրենի տանն ու հողին նվիրյալներ, անամոթաբար մատ է թափ տալիս արտահայտվողների և, որ ավելի ավելի նվաստացուցիչ է, Նախագահ Բակո Սահակյանի վրա, թե բա`... Սթափվե´ք… Խելքի եկե´ք…Սպասե´ք, դեռ գալու´ եմ..
Իսկապես, ԺՊ-ն արդեն անցնում է թույլատրելիության բոլոր սահմանները…»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը