29 11 2018

Ամենամեծ մանիպուլացիան կատարվում է հենց Փաշինյանի կողմից. Արմեն Ռուստամյան

Ամենամեծ մանիպուլացիան կատարվում է հենց Փաշինյանի կողմից. Արմեն Ռուստամյան

Մերժածին մերժելու, նույն բաները կրկնելու վիճակից պետք է դուրս գանք, առավել ևս, որ այդ ամենը համեմվում է «տղայական» բառապաշարով: Այս մասին քարոզարշավ իրականացնելիս Tert.am-ի հետ զրույցում ասել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:

«Եթե սա այսպես շարունակվի, վերջում կդառնա փողոցային լեզվակռիվ և կրքերը բորբորոքվելու են այն աստիճանի, որ իսկապես դա անհարիր է այն նշանակության ընտրություններին, որի մասին մենք խոսում ենք»,-ասաց նա:

 Ինչ վերաբերում է Հրանտ Մարգարյանի և Նիկոլ Փաշինյանի փոխադարձ մեղադրանքներին, ապա Արմեն Ռուստամյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հասարակական կարծիքի մանիպուլացիա է կատարվում մեր կողմից, բայց ամենամեծ մանիպուլացիան հենց իր կողմից է կատարվում, երբ գլխիվայր շուռ տալով է ներկայացնում Հրանտ Մարգարյանի ասածը: Իսկ Հրանտ Մարգարյանի ասածը պարզագույն ճշմարտություն է, որ պետք չէ թալանչի համարել նրանց, ովքեր կարևորում են ազատամարտը»:

Նա Նիկոլ Փաշինյանին կոչ արեց, որ եթե մտքում ինչ-որ կոնկրետ մարդ կա, ապա ուղիղ հասցեով ասի:

 Արմեն Ռուստամյանն ամեն դեպքում կարծում է, որ Նիկոլ Փաշինյանին ինֆորմացիան սխալ է փոխանցվել:

 Նա նշեց, որ անվտանգության հետ կապված խնդիրների հարցում չեն կարող լռել:

 Ըստ նրա, եթե այդ ամենը համարում են, որ սա Ադրբեջանի աչքերում թույլ ներկայանալու հարց է, ապա Ադրբեջանը այդ հայտարարություններով չէ, որ տիրապետում է իրավիճակին: «Երբ իրենք են խոսում, ասում են՝ «տռուսիկ-մայկա չունեն հագնելու», ուտելու բան չունեն, սրանով չենք ասո՞ւմ, որ թուլացած բանակ ունենք, եկեք հարձակվեք»,-նկատեց նա և ավելացրեց, որ իրենք միայն ուրախ կլինեն, որ թալանը բացահայտվի:

 Նա նշեց, որ ՀՅԴ-ն թալանին չի մասնակցել, այլապես դաշնակցական մի որևէ օլիգարխի անուն կտային, մենաշնորհ ունեցողի կնշեին: «Բա որ այդքան մենք իրենց հետ ենք եղել, որեմն յուրային չենք եղել չէ՞ իրենց մոտ, որ որևէ դաշնակցականի անուն չեն կարող տալ»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ